Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմության պաստառով իշխանություն

Հունիս 21,2012 10:35

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր ընտրողներից, հասարակությունից թաքցնում էր կոալիցիա ձևավորելու և դրա պայմանների շուրջ ՀՀԿ-ի հետ բանակցելու իրողությունը: Մարդիկ չէին հասկանում ու հիմա էլ չեն հասկանում` փորձում էին պայմանավորվել իրե՞նց, թե երկրի խնդիրները լուծելու հարցերի շուրջ:

ԲՀԿ-ն երեկ նոր ձևավորված կառավարության ներկայացրած ծրագիրը և հին վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած սոցիալ-տնտեսական ձախողված քաղաքականությունը Աժ-ում ուղղակի ջախջախեց այնպիսի ջերմեռանդությամբ, որին կնախանձեր անգամ ամենաարմատական ընդդիմությունը: Բայց դրան զուգահեռ ԲՀԿ-ն հրաժարվեց Աժ-ում պաշտոնապես հայտարարել, որ ընդդիմություն է: Ավելին. չնայած իշխանական կոալիցիայի մաս չի կազմում, բայց համաձայնեց կառավարությունում նախարարական պորտֆել վերցնել` այդպիսով, ըստ էության, մի չնչին չափով պատասխանատվություն վերցնելով այդ կառավարության գործունեության համար:

Եվ հիմա մարդիկ էլի չեն կարողանում հասկանալ` ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմության պաստառով իշխանություն: Որովհետև հայտարարությունները և փաստացի արվածը իրար ուղղակի հակասում են: Սա զուտ ՀՀԿ-ԲՀԿ ներքին հարաբերությունների հարց չէ, այլ քաղաքական համակարգի կենսունակության և դրա նկատմամբ հանրային վստահության: Ի վերջո, պետք է հասկանալ` գործ ունենք բրուտոսյան սինդրոմի՞ հետ, թե՞ ոչ:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930