Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրերը ուղարկեք աղբանոց

Հունիս 21,2012 10:31

Հայաստանի կառավարությունը ներկայացնում է գործունեության հնգամյա նոր ծրագիրը, որը երեկվանից սկսել են քննարկել ԱԺ-ում և շարունակելու են այսօր, և որը բոլոր խմբակցությունները՝ բացի ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից, համարում են անբավարար և հայտարարում դեմ քվեարկելու մասին: Դժբախտաբար, կառավարության նոր ծրագրի ներկայացումն ու քննարկումը տեղի է ունենում մի ողբերգական իրադարձության ֆոնին, որը պարզապես ցնցել է բոլոր բանական մարդկանց:

Հասարակությունն արդեն մի քանի օր է չի կարողանում ուշքի գալ «Հարսնաքար» ռեստորանում կատարվածից, որտեղ ռեստորանի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը դաժան ծեծի է ենթարկել այցելուներից մեկին՝ ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանին, որն ստացել է կյանքի համար չափազանց վտանգավոր վնասվածքներ և ներկայումս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Կառավարության ծրագրի մեջ, բնականաբար, այս մասին ոչ մի խոսք չկա, այնտեղ բոլոր խոսքերը լուսավոր ապագայի մասին են:

Բայց այն զուգադիպությունը, որ ծրագիրը քննարկվում է ողբերգության ֆոնին, ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի խնդիրը ոչ թե ծրագրերն են, այլ բարքերը, մարդկանց տեսակը, որ իշխում է և անպատժելիությունից կորցրել է ամեն չափ ու սահման: Եվ երբ այդ մասին կառավարության կամ որևէ այլ ծրագրում որևէ բան չկա, ապա այդ ծրագրերն ավելորդ է իզուր քննարկել և ժամանակ կորցնել, որովհետև մնում է պատռել ու դեն նետել, քանի որ երբ որևէ օլիգարխի անպատժելի և տիրոջ վրա վստահ թիկնապահը իրեն իրավունք է վերապահում ինքնադատաստան տեսնել դիմացինի հանդեպ, ծրագրերն այդտեղ վերջանում են:

Իսկ Հայաստանում օլիգարխների թիկնապահները հանդիսանում են ինքնադատաստանի պետականորեն հովանավորվող մի ինստիտուտ, որ պարբերաբար անպատժելիության պայմաններում հաշվեհարդար են տեսնում ում հետ որ անհրաժեշտ է իրենց, տերերին և իշխանություններին: Որևէ ծրագրի նախաբան եթե այս մասին չէ, եթե այս ամենը հաղթահարելու մասին չէ, այդ հոռի բարքերը վերացնելու, ոչ միայն կատարողներին, այլ նաև նրանց այդպես ինքնավստահություն ներշնչող և հովանավորող տերերին սանձելու մասին չէ, մեկ առ մեկ թվարկելու և մեկ առ մեկ վերահսկողության մասին չէ, ապա այդ ծրագրերը պետք է պարզապես ուղարկել աղբանոց:

 «Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930