Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանը սկսել է նախագահական քարոզարշավը

Հունիս 21,2012 10:16

Իր նախընտրական արշավն է սկսել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Առաջին օրը նաև խորհրդանշական բնույթ ուներ: Համալսարան-ոստիկանություն-ազատագրված տարածք և արցախյան գյուղ երթուղին ցույց է տալիս Վիտալի Բալասանյանի ծրագրի առաջնահերթությունները` զարգացած կրթություն և գիտություն, օրինապահություն, Արցախի վերբնակեցում, գյուղի զարգացում:

Իր քարոզարշավի մեկնարկը նախագահի թեկնածուն տվեց Արցախի պետական համալսարանից: Արցախյան պատերազմում զոհված ուսանողների և դասախոսների հուշարձանին ծաղիկ դնելուց հետո Վիտալի Բալասանյանը ԱրՊՀ մեծ դահլիճում հավաքված համալսարանականներին ներկայացրեց կրթության ու գիտության մասին ծրագրային դրույթները, ինչպես նաև պատասխանեց նրանց հարցերին: Նախընտրական ծրագրի մեջ կրթության և գիտության վերաբերյալ դրույթներ ներառելիս հիմնականում հաշվի են առնվել հայաստանյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի անդամների առաջարկները:

Ոստիկանության ծառայողների հետ հանդիպման ժամանակ թեկնածուն նշեց, որ թեև ոստիկանները համարվում են համեմամտաբար բարձր վարձատրվող ծառայողներ, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ աշխատավարձը բավարար չէ նորմալ կենսակերպի համար և չի համապատասխանում ոստիկանական ծառայության ռիսկայնությանը և կարևորությանը: Հանդիպումն ավելի շատ ընթացավ հարցուպատասխանի ձևով: Պատասխանելով ոստիկաններից մեկի հարցին` Վ.Բալասանյանն անդրադարձավ ղարաբաղյան կարգավորմանն ու Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքին` նշելով, որ անտարբեր ենք դարձել մահերի նկատմամբ և անթույլատրելի համարեց ներկա վիճակը: «Պետք է է վերանայել մարտական հերթապահության վարման ձևը, լուրջ փոփոխություններ մտցնել այդ ծառայությունում, քանի որ կիրառվող մոդելը շատ շուտվանից իրեն չի արդարացնում»,- նշեց Արցախի հերոսը, հավելելով, որ անթույլատրելի է նման բարձր խոցելիություն ունենալը, որ հարկավոր է սահմանն ապահովել ժամանակակից ինժեներական կառույցներով և իջեցնել հայ զինվորի խոցելիության աստիճանը:

Հաջորդ հանդիպումը Ուղտասար համայնքում էր: 1993թ. հուլիսին ազատագրված գյուղում այսօր չորս տասնյակի չափ ընտանիք է ապրում: Հանդիպումները շարունակվեցին Խրամորթ, Փառուխ, Արմենակավան, Նախիջևանիկ, Վարդաձոր գյուղերի բնակիչների հետ: Հանդիպումներն ընթանում էին անմիջական մթնոլորտում, քանզի այս գյուղերի պաշտպանության/ազատագրության գործողություններն իրականացրել էին Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները, նախագահի թեկնածուն էլ անձամբ ճանաչում էր գյուղացիներից շատերին: Վ. Բալասանյանը ներկայացրեց գյուղական ենթակառուցվածքներին, գյուղատնտեսությանը,

շրջանների համաչափ զարգացմանը վերաբերվող ծրագրային դրույթները, պատասխանեց հարցերին:

Հունիսի 21-ին հանդիպումները կշարունակվեն Ստեփանակերտի տարբեր թաղամասերում և հիմնարկներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930