Եթե մտնեք «Հարսնաքար» ռեստորանային համալիր եւ այնտեղ արտակարգ իրավիճակի հանդիպեք, ի՞նչ կանեք: Aravot.am-ն այս հարցն ուղղեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Նա պատասխանեց. «Ինչպես բոլոր տեղերում, այնպես էլ այնտեղ, չգիտեմ ինչ ի նկատի ունեք»: Նախարարը նշեց, որ 2 անգամ այցելել է «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Մենք հետաքրքրվեցինք՝ կոստյումո՞վ եք եղել, սպորտային հագուստով չե՞ք փորձել մտնել, ինչին պարոն Երիցյանը պատասխանեց , որ հարսանիքի է գնացել. «Հարսանիքի սպորտային հագուստո՞վ գնայի: Ես միայն հարսանիքի եմ եղել եւ բնականաբար կոստյումով: Դա հարգանք է՝ մյուսների նկատմամբ»:
Ռեստորանում կատարված ծանր հետեւանքներով դեպքի մանրամասներին նախարարը տեղյակ չէ. «Գիտեմ, որ ինչ-որ միջադեպ է եղել, բայց մանրամասն տեղյակ չեմ»: Նախարարը նշեց, որ իր ոլորտում շատ անելիքներ կան, բյուջեն էլ, ինչպես միշտ, սուղ է:
Մեր դիտարկմանը՝ Սեւանում երիտասարդների կյանքը փրկելուց հետո Ձեր հեղինակությունը բավականին բարձրացավ՝ որպես նախարար, նման արձագանքներ Ձեզ չե՞ն հասել, պարոն Երիցյանը պատասխանեց, որ ինքն աշխատում է իր առջեւ դրված խնդիրները կատարել եւ եթե հարկ լինի՝ էլի փրկել մարդկանց կյանքը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև