Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը բերել է Հայաստան

Հունիս 20,2012 22:34

Կոտ դ` Իվուարի քաղաքացիական պատերազմի հետևանքով 2011թ. ընտանիքի բոլոր անդամներին կորցրած քսանիննամյա Դելոր Ինոսենթն ապաստան է գտել Հայաստանում: Նրա նոր բարեկամներն են իր նման հարազատներ կորցրած ու Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած 5 համերկրացիները, ում հետ նա ամեն օր աշխատում է՝ որպես ավտոմեքենա լվացող:

«Պատերազմի հետևանքով ամեն ինչ կորցրեցի ու այլևս հնարավոր չէր ապրել իմ երկրում: Եկա Հայաստան, ստացա փախստականի կարգավիճակ: Ինձ ասացին, որ կարող եմ որպես ավտոմեքենա լվացող աշխատել: Ես ինքս ինտերնետային ցանցերի մասնագետ եմ, բայց հիմա այստեղ եմ աշխատում, որ կարողանամ ապրել: Թե ինչ կլինի ապագայում` չգիտեմ, ամեն ինչ Աստծո ձեռքերում է»,- www.hra.am -ին պատմում է Ինոսենթը:
Ինոսենթին ու նրա ընկերներին աշխատանքի ընդունած Հայաստանում «Ֆրաբեր» ընկերության մենեջեր Սևակ Ավետիսյանի խոսքերով՝ նրանք շատ կարգապահ են, մաքրասեր ու աշխատասեր, դրա համար էլ տղաներին ընդունել են աշխատանքի:

Ավտոլցակայանի 8 աշխատողներից 6-ը Կոտ դ`Իվուարից Հայաստանում ապաստան հայցած ու փախստականի կարգավիճակ ստացած երիտասարդներ են: Նրանք ասում են, որ ոչ մի դեպքում էլ հետ չեն վերադառնա իրենց հայրենիք, քանի որ այնտեղ անվտանգ չէ:
Հիշեցնենք, որ Կոտ դ`Իվուարում 2010թ. դեկտեմբերին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտված Լորան Գբարգոն չի ուզում պաշտոնը զիջել իր մրցակից Ալասան Ուատարեին, որի լեգիտիմությունը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից: Այդ պատճառով երկրում քաղաքացիական պատերազմ է սկսվել, որը գտնվում է միջազգային հանրության հսկողության տակ:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել