Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարում» ծեծվածը նախարարի հարեւանն է

Հունիս 20,2012 19:34

Հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող «Հարսնաքարի» միջադեպի գործը առաջիկայում’ նախաքննությունից հետո, կտեղափոխվի դատարան: Հայաստանյան իրականության մեջ ոչ միշտ եւ ոչ բոլորի դեպքում է արդարադատությունն իրագործվում’ արտոնյալներ կան: Օրինակ’ մոտ մեկ տարի առաջ նույն ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հեռախոսով հայհոյեց լրագրողին, եւ թե դատախազությունը, թե դատական բոլոր ատյանները գտան, որ կատարվածի մեջ հանցակազմ չկա: ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արդարադատության նախարարին մի քանի հարց ուղղեցինք’ հետաքրքրվելով, թե երաշխավորու՞մ է «Հարսնաքարի» գործով արդարադատության իրագործումը: Ի դեպ’ պարզվում է’ «Հարսանքարի» միջադեպից տուժած Արտակ Բայադյանը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հարեւանն է: Ի դեպ’ արդարադատության նախարարը նաեւ ասում է, թե կառավարությունը հրաժարական կտա, եթե չիրագործի ներկայացրած ծրագիրը:

Պարո՛ն Թովմասյան, որպես արդարադատության նախարար ի՞նչ եք անելու, որ  «Հարսնաքարի» գործով խնդիրը արդար լուծում ունենա դատարանում, քանի որ օրինակ, երբ նույն Ռուբեն Հայրապետյանը հայհոյեց լրագրողին, ՀՀ դատարանն ու դատախազությունը գտան, որ այդտեղ հանցակազմ չկա: Այս պարագայում կարծում եք ՀՀ դատարանը ի զորու կլինի՞ ճիշտ վճիռ կայացնելու:

– Եթե ես ունեմ մի բնակարան, էդ բնակարանը տվել եմ վարձով եւ էնտեղ ինչ-որ բան է տեղի ունենում, դա չի նշանակում, որ ես եմ դրա համար պատասխանատու միայն: Կա Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, եւ ես առիթ չունեմ էս դեպքում չհավատալու: Կան ձերբակալվածներ, քննությունն ընթանում է, եւ հուսով եմ, որ հասարականության որոշ շրջանի մոտ առկա «անպատասխանատվության մթնոլորտ» հասկացողությունը վերանալու է: Եւ էս առաջին քայլերը խոսում են հենց դրա մասին: Որպես արդարադատության նախարար՝ ուղղակի հիշեցնում եմ, որ մենք ունենք անկախ դատական իշխանություն եւ արդարադատության նախարարը չի որոշում, թե նրանք ինչ պիտի անեն: Ընդհանուր հսկողական մեխանիզմներով, ինչպես մյուս գործերով, այս գործով դատաքննության ժամանակ եւս կհետեւենք, թե արդյո՞ք թույլ են տրվում խախտումներ, թե թույլ չեն տրվում:

– Դուք ասում եք, որ հավատում եք Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, մինչդեռ նույն գործով տուժողները վկայում են, որ 10-15 հոգի են եղել ծեծողները…:

 – Տուժողներից մեկը’ Արտակը, իմ անմիջական’ ներքեւի հարեւանն է, եւ ես այդ բոլոր մանրամասներին ծանոթ եմ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930