ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքի պետ Արամ Ավագյանի հաղորդմամբ` «Սեկոն» մականունով քաղաքացու ձերբակալման լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այս պահին Թեժլեռում գործող ռեստորանն աշխատեցնող անձնավորությունը բերման է ենթարկվել եւ առայժմ կասկածվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ:
Շրջանառվող լուրերի համաձայն` վերջինս ճաշացանկին զուգահեռ մարմնավաճառների ծառայություններ է առաջարկել ռեստորանի հաճախորդներին:
«Այս պահին դեռ նյութեր են նախապատրաստվում, ձերբակալման մասին խոսք չկա»,-ասում է Ավագյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Կարդացեք նաև