Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարսնաքարում» ծեծված ու ծանր վիճակում գտնվող Վահեի գլխուղեղում նոր հեմատոմա է առաջացել

Հունիս 20,2012 18:41

Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Նրա գլխուղեղում նոր հեմատոմա է առաջացել:

Aravot.am-ի հարցին, թե լրացուցիչ վիրահատության կամ արտասահման տեղափոխելու անհրաժեշտություն չկա՞, Մուրացանի ռազմաբժշկական հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանը հեռախոսով մեզ փոխանցեց, որ առայժմ` ոչ: «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված մյուս զինվորական բժիշկ Արտակ Բայադյանի վիճակը համեմատաբար կայուն է: Արտակը նույնպես շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում:
Վահեի հարազատները, որոնք առավոտից երեկո հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի մոտ սպասում են մի լավ լուրի, այլեւս ուժ չունեն որեւէ մեկի հետ շփվելու, լրագրողների հարցերին պատասխանելու: Այսօր հոսպիտալի ղեկավարությունն ավելի կոշտ միջոցառումներ էր ձեռնարկել` լրագրողների մուտքը հոսպիտալ արգելելու համար: Անգամ բժիշկներն էին հեռախոսով լրագրողների հարցերին`կարճ ու կոնկրետ պատասխանում: Տեղեկացանք, որ հրահանգը տրված էր պաշտպանության նախարարությունից:
Միջադեպը տեղի էր ունեցել անցյալ կիրակի օրը` հունիսի 17-ին, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել