Լրահոս
Օրվա լրահոսը

Հացպանյանը Հայաստանում ապրելու եւս մեկ տարվա իրավունք ունի

Հունիս 20,2012 18:37

Սարգիս Հացպանյանին Հայաստանում ապրելու իրավունքը այսօր տվել են: Նրան մեկ տարվա Կացության ժամանակավոր կարգավիճակ է տրվել: Սա լավ նվեր է Հացպանյանների համար, որոնց մոտ այսօր ընտանեկան տոն է` դստեր ծննդյան տարեդարձն է: Ուրախալի է նաեւ այն, որ  Սարգիս Հացպանյանին տրամադրվել է նաեւ ելքի իրավունք, եւ այժմ նա կարող է կատարել իր ցանկությունը` այցի գնալ հոր գերեզմանին` Գերմանիա: Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանի հայրը մահացավ, երբ նա բանտում էր:

Հիշեցնենք, որ ընդամենը տաս օր առաջ Վարչական վերաքննիչ դատարանը եւս մերժել էր Սարգիս Հացպանյանի բողոքը` ընդդեմ ոստիկանության, որը նրան մերժել էր տալ կեցության կարգավիճակ: Ընդհանուր իրավասության վարչական դատարանն արդեն իսկ հիմնավոր էր համարել այդ մերժումը, եւ Սարգիսը դիմել էր Վերաքննիչ դատարան: Այս ամենի մասին մանրամասները կարող եք կարդալ այստեղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930