Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Պարո՛ն վարչապետ, մեզ այսօր աճ է պետք, դուք ընդհանրապես աճի գաղափարը լղոզել եք»

Հունիս 20,2012 17:52

 

«Պարտքի մասին մի բառ ձեր բերանից դուրս չեկավ, արդեն 45 տոկոսի է հասել, նվազել են արտաքին ներդրումները, աղքատությունը 500 հազարով այս ժամանակահատվածում ավելացել է»,- իր ելույթում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը՝ ԱԺ-ում:

Նա դիմեց Տիգրան Սարգսյանին. «Պարո՛ն վարչապետ, երբ ձեզ հարց տվեցի՝ հնարավո՞ր էր խուսափել անկումից, ասացիք այո, եթե շինարարության անկումը չլիներ: Գիտեք, ես կարող եմ վիճարկել Ձեր թվերը, բայց ուզում եմ այլ կտրվածքով պատասխանել: Պատճառը անկման մեր տնտեսության կառուցվածքն է, այո՛, շինարարությունը, իսկ երրորդը՝ Ձեր վարած քաղաքականությունն է, այս երեքի մեջ գերակշռողը եղել է ձեր վարած քաղաքականությունը: Այս ծրագրի մեջ դուք ռիսկերից եք խոսում, բայց ոչ մի բան չեք ասում, թե ռիսկերի կառավարման դեպքում ինչպիսի ազդեցություն կլինի: Պարոն վարչապետ, պատրաստ չլինելով՝ պարզ է, որ չէիք կարողանալու դիմագրավել ճգնաժամին, մեր խնդիրները հենց այստեղից են սկսվել: Մենք հնարավորին չափ արագ պիտի բարեփոխումներն անեինք, որ կարողանայինք նոր ռեսուրս ստեղծել, արագ դիվերսիֆիկացնել: Հյուսիս-հարավից եք խոսում, բայց պետք է արդեն կիսով չափ կառուցած լիներ, նույնիսկ օրը չեք նշում, այս ծրագիրը չի կարող նույնիսկ 7 տոկոս աճ ունենալ, անկախ նրանից, թե Եվրոպայում ինչ կլինի»:

Այսօր առավոտյան խորհրդարան գալուց առաջ պարոն Օսկանյանը կարդացել էր ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի հարցազրույցը. «Է, ծափահարում է ձեզ, սա ծիծաղելի է, մեզ այսօր աճ է պետք, պարո՛ն վարչապետ, դուք ընդհանրապես աճի գաղափարը լղոզել եք արդեն»:

Դավիթ Հարությունյանը ընդգծեց, որ առաջին անգամ կառավարության ծրագիրն այսքան հետաքրքիր քննարկում է ունենում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930