Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկերանալու առաջարկն ընդունելուն չի հաջորդում` «Քուրիկ ջան կարա՞նք ծանոթանանք». Անգլիալեզու Одноклассники.ру-ն ընդդնեմ Facebook.com-ի

Հունիս 20,2012 17:52

 Mail.ru Group ընկերությանը պատկանող «Одноклассники» սոցիալական կայքը շուտով հասանելի կլինի նաև անգլերենով:

Ըստ անցկացրած վիճակագրության՝ «Одноклассники»  սոցիալական ցանցից օգտվում են աշխարհի 229 երկրներում: «Միակ երկիրը, որտեղից չի ֆիքսվել ոչ մի այցելություն Փիթքերն կղզին է, այդ պատճառով մենք թարգմանեցինք նաև կայքի անգլալեզու տարբերակը, որպեսզի այն հասանելի լինի ամենուր», – ասել է կայքի մարքեթինգային տնօրենը:

Համաշխարհային շուկայում «Одноклассники» սոցիալական ցանցի մրցակիցները կլինեն Facebook սոցցանցը, ինչպես նաեւ` Google ընկերության սոց. ցանցը, որոնց դիրքերը ռուսական շուկայում այնքան էլ ուժեղ չեն:

Այդյոք «Одноклассники»-ին առաջ կանցնի՞ ֆեյսբուքից, և արդյոք շուտով մարդիկ այն կգերադասե՞ն մյուս սոցիալական կայքերից. այս թեմայի շուրջ «Առավոտ երիտասարդականը» հարցումներ անցկացրեց սոցցանցերի օգտատերերի միջև: «Վերջերս օդնոկլասնիկից ջնջվեցի, այն ինձ համար ձանձրալի էր, ու նշանակություն չունի, որ շուտով նաև անգլերենով է լինելու, հիմա միայն ֆեյսբուքում եմ գրանցված և google +-ում», – ասում է 18-ամյա Սոնա Հարությունյանը, իսկ Գևորգը գրանցված է միայն օդնոկլասնիկում. «Ինձ դուր ա գալիս օդնոն, ճիշտ ա, այն ինչ -որ օգտակար կայք չի, բայց ազատ ժամանակն էնտեղ անցկացնելը հաճելի ա, – ասում է նա ու հավելում,-ֆեյսբուքում գրանցված եմ, բայց ձևերը չգիտեմ, շատ խառնա, չեմ օգտվում»: «Արդեն մեկ տարի է, ինչ գրանցված եմ միայն ֆեյսբուքում, և կոնտակտում, ֆեյսբուքը մեծ հնարավորություններ է տալիս տեղեկանալու, արտահայտվելու, կարծիքներով կիսվելու ընկերների հետ, ինչը որ չի տալիս կամ շատ վատ ձևով է տալիս օդնոկլասնիկը, և հետո ֆեյսբուքով դու կարող ես շատ հանգիստ անծանոթ մարդկանց ընկերանալու առաջարկն ընդունել, ի տարբերություն օդնոկլասնիկի՝ այստեղ ընկերանալու առաջարկն ընդունելուն չի հաջորդում` «Քուրիկ ջան կարա՞նք ծանոթանանք» արտահայտությունը, ֆեյսբուքում ավելի մակարդակով է ամեն ինչ», – ասում է 22-ամյա Լիլիթ Մինասյանը:

Անցկացրած հարցումներից պարզ դարձավ, որ մարդկանց մեծ մասն ավելի շատ օգտվում են ֆեյսբուքից, իսկ օդնոկլասնիկի այս նորամուծությունը ամենևին էլ նրանց չուրախացրեց ու չփոխեց կայքի մասին կարծիքները:

                                                                                                 Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930