Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բա ի՞նչ անեն». հռետորական հարց թուրք պրոֆեսորի կողմից

Հունիս 20,2012 17:45

Թուրքիայի կողմից վերանորոգված Ախթամարի ու Անիի հայկական եկեղեցիների շրջակայքում հայկական ծագման մասին չգրելու քայլը թուրք պրոֆեսոր Մուրատ Բելգեն որակեց ահաբեկված անհատների կոլեկտիվ անպատասխանատվություն :

«Իշխող կառավարությունը միգուցե ճիշտ է կարծում, որ լավ կլիներ վերականգնել Ախթամարը, բայց այն մարդը, որը նշանատախտակն է գրում, էլի հին ուսմունքի կրողն է, միգուցե արդի Թուրքիայի ամփոփ գնահատականն է : Սա կանվանեի կոլեկտիվ անպատասխանատվություն: Կռվում են Ֆրանսիայի կամ Բրիտանական դեսպանի դեմ` միաժամանակ հրահանգներ տալիս Կարսում գտնվողներին` եթե նշան եք փակցնելու, ապա հայերեն մի գրեք, հայկական բառ մի գրեք: Պաշտոնական դիրքեր ես գրավում հայկական սպառնալիքի դեմ ու հասնում ես մի կետի, երբ ասում ես՝ լավ խելագարություն է, պետք է փոխենք մեր քաղաքականությունը, բա ինչպես ես փոխելու քո քաղաքականությունը, դժվար կլինի փոխելը : Ինչին էլ կպել ես, ախտահարել ես քո իսկ նախորդ մոտեցումներով ու վերաբերմունքով»,- այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնած հանդիպմանը ասաց թուրք պրոֆեսորը:

Նրա խոսքերով, Թուրքիան տարբեր պատճառներով անմիջապես չպատասխանեց 1915-ի համար ու իրեն բավականաչափ ապահով զգալով գնաց մի կողմ, սկսեց ուրիշ բանով զբաղվել ու իրեն այնպես պահեց, թե իբր նման բան չի էլ եղել. «Մինչեւ վերջերս, երբ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը ավելի խորն էր փորում խրամատը, որի մեջ ենք այսօր, իր կարծիքով ավելի ապահով դարձնելու համար» :

Ֆրանսիայի ու այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծերի առաջ քաշելու նախաձեռնությունը, պրոֆեսորի կարծիքով, չի սահմանափակում խոսքի ազատությունը: Նրա խոսքերով, թուրքական պաշտոնական ժխտողականության դիրքորոշման պայմաններում, խորհրդարանները պետք է ընդունեն օրենքներ այն մասին, թե ինչ է եղել անցյալում. «Բա ի՞նչ անեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930