Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանական արքայազնի հարսանիքին ֆոլկ է հնչել

Հունիս 20,2012 17:37

Երեւանում է Անգլիայի թագավորական ընտանիքի թագաժառանգ Չարլզի պաշտոնական կապելմայստեր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը:

Դիրիժորի ղեկավարությամբ հունիսի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա համաշխարհային երաժշտական գրականության գանձարանից Չայկովսկու, Ֆորեի, Դեբյուսիի երկերի կատարումներով: Որպես մենակատար հրավիրված է հայ հանդիսականին ծանոթ, 17 միջազգային հայտնի մրցույթների հաղթող, այդ թվում՝ Չայկովսկու, Ռուբինշտեյնի, Բուզոնիի, Կորտոյի, Կալասի անվան եւ այլն, գերմանացի դաշնակահար Բերնդ Գլեմզերը:

Քանի որ պարոն Ուորեն-Գրինը հանդիսանում է թագաժառանգ Չարլզի պաշտոնական կապելմայստերը, Aravot.am-ը հետաքրքրվեց ինչպես թագավորական ընտանիքի, այնպես էլ Չարլզի երաժշտական նախասիրություններով: Արվեստագետը նշեց, որ թագավորական ընտանիքը մեծամասամբ նախապատվություն է տալիս դասական երաժշտությանը, նաեւ ներկայացրեց 2011-ին արքայազն Ուիլյամսի ամուսնության «երաժշտական մասը՚. ՙԱրքայազնը խնդրել էր հորը՝ թագաժառանգ Չարլզին, որպեսզի այդ հարցով զբաղվեմ բացառապես ես՝ նախապես խորհրդակցելով ընտանիքի հետ: Մինչեւ ամուսնական ծիսակատարությունը չէր հրապարակվում, թե ինչ երաժշտության ներքո է կատարվելու արարողությունը: Նշեմ, որ երաժշտության ընտրության հարցում հաշվի էր առնվել նաեւ Ուիլյամսի ապագա կնոջ՝ Քաթրինի կարծիքը: Ի վերջո որոշվել էր հնչեցնել միայն բրիտանական հովվերգական երաժշտություն (ֆոլկ)՚:

Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930