Լրահոս
Օրվա լրահոսը

Խաբվող իրանցիներից մինչեւ հյուրանոցի տերերին ուրախացնող «հայ աղջիկներ». Իրանցիները կրկին Հայաստանում են

Հունիս 20,2012 17:36

Ամառ է: Այն բացի տաք եղանակից, լավ է նաեւ նրանով, որ Հայաստան են ժամանում զբոսաշրջիկները: Ի ուրախություն մեզ, այս տարին եւս բացառություն չէ: Վերջերս քաղաքում շրջելիս, մարդկանց մոտ հարց է առաջանում` արդյոք Հայաստանում ենք: Պատճառը`հարեւան երկրից` Իրանից ժամանած զբոսաշրջիկներն են, ովքեր կարծես երեւանցիներից շատ են: Դրա վառ ապացույցը Հանրապետության հրապարակն է: Ողջ օրվա ընթացքում, հատկապես երեկոյան, նրանք այնտեղ են. նստում ու հիանում են «երգող» շատրվաններով, իսկ վերջում էլ նկարվում են:

Իրանցիների այս քայլերը ողջունելի է, բայց երբ մի քիչ էլ ես առաջանում ու տեսնում շքեղ մեքենաներն ու «թվանոց» տաքսիները, սկսում ես մտածել`իսկ մե՞ր` հայերիս քայլերը: Նշված վայրում, բացի այս ամենից, կարող ենք հանդիպել պարսկերեն լեզվով գովազդներ, որտեղ առաջարկվում է ակումբային խնջույքից մինչեւ ժամավճարով մեքենա:
Վիճակն ավելի է վատանում ուշ գիշերին, երբ իրենց աշխատանքն են սկսում «հայ աղջիկները»: Նրանք «կպցնում» են իրանցի տղաներին ու այդպես հարստացնում թե տաքսիստներին, եւ թե հյուրանոցների տերերին:
«Օրինակ` մենակ երեկ գիշեր երկու աղջիկ ու երկու տղա եմ տարել Զովունու հյուրանոց: Առաջին օրերին ինչքան եմ տարել` չեմ հիշում»,- ասում է այս օրերին իրանցիների անբաժան ընկեր, վարորդ Հրայրը: Տարիքով մեծ այս մարդը ճիշտ է իր աշխատանքն է կատարում, բայց անկեղծանում է. «Պարսիկներին տանում եմ  ավելի թանկով, քան սովորական պատվերի ժամանակ»:  Նա նույնպես համաձայնվում է այն մտքի հետ, որ իրեն օգուտ բերելով գցում է հայերի պատիվը: Չնայած այդ ամենին, ասում է. «Տես` ինչքա~ն տաքսի կա, բոլորն էլ անում են, իսկ ես ետ ձեւով ավել փող եմ տանում տուն: Լավ օրից չէ, որ մենք` տաքսիստներս, տենց ենք անում»:
«Առավոտ երիտասարդականն» իր շրջայցի ժամանակ «հայ աղջիկներ»-ից պարզեց, որ իրանցիներին բավարարելու համար պահանջում են «շատ չնչին» գումար` 15-20 հազար դրամ : «Մենք գին չենք ասում սկզբում, չնայած` իրենց գինը չի հետաքրքրում»,– մեզ հետ զրույցում նշեց Արմինեն, ով մեծ դժվարությամբ ներկայացավ: Այստեղ տեղին է հիշել այս ասացվածքը. «Ինչ մտքովդ անցի տուր, բայց լավ կլինի մտքովդ մի 15 հազար անցնի :D»:
Ավելացնեմ նաեւ, որ Նարինեն, ի տարբերություն մյուսների, հաճախորդ էր որսում  կեսօրին:

Արամ Ար
արատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930