Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կրկնակի ցավալի է, որ Ռուսաստանը ստորագրեց եռանախագահների հայտարարության տակ» (Տեսանյութ)

Հունիս 20,2012 17:26

Aravot.am-ը Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի հետ զրույցում խնդրեց մեկնաբանել Ռուսաստանի պահվածքն ու դիրքորոշումը շփման գծում վերջին զարգացումների կապակցությամբ: Պարոն Այվազյանը նշեց. «Նուրբ հարցի եք դիպչում: Փաստորեն, Ադրբեջանն այսօր սպասում է Ռուսաստանի դիրքորոշման ճշգրտմանը պատերազմի վերսկսման համար: Բնականաբար, Ռուսաստանը ոչ թե Հայաստանի, այլ սեփական շահերից ելնելով չպետք է որ թույլ տա իրադարձությունների ոչ ցանկալի զարգացումը Հարավային Կովկասում, քանի որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի ցանկացած վտանգի, կամ ստատուս քվոյի փոփոխության հետ կապված զարգացման արդյունքում Ռուսաստանը կարող է վերահսկողությունը կորցնել Հյուսիսային Կովկասի նկատմամբ: Ուստի ՌԴ-ի շահերից բխում է հայամետ դիրքորոշումը»:

Սակայն, ի հեճուկս նշվածի, պարոն Այվազյանը հիասթափված է Ռուսաստանից. «Խորը հիասթափություն ապրեցի Մեքսիկայում տեղի ունեցած մեծ քսանյակի գագաթաժողովում եռանախագահների հայտարարությունից հետո՝ ղարաբաղյան հարցի հետ կապված: Հայտարարությունը անհասցե և լղոզված է այն առումով, որ այդտեղ ասվում է, թե վերջիվերջո կողմերը պիտի հաշտության մոդուս գտնեն, որ եթե պատերազմ սկսվի, միայն բնակչության տառապանքները կավելացնի: Ուրեմն դե ֆակտո թույլ են տալիս մտածել, որ պատերազմը կարող է սկսվել: Ու կրկնակի ցավալի է , որ ՌԴ-ն այսպիսի հայտարարության տակ ստորագրեց»:

Մեր հարցին՝ ինչո°վ է պայմանավորված Ռուսաստանի նման պահվածքը, պարոն Այվազյանն ի պատասխան վկայակոչեց Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930