Forbes-ը հրապարակել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը: Այս տարի առաջին տեղը զբաղեցրել է դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, նրա եկամուտը, 2011 թվի երկրորդ կեսից մինչեւ այս տարվա մայիսը, կազմել է 34,5 մլն դոլար։
Երկրորդ տեղում՝ Քեմերոն Դիասն է, ով աշխատել է 34 մլն դոլար։
Եռյակը եզրափակում է Սանդրա Բալլոկը, որի եկամուտը կազմել է 25 մլն դոլար։
Կարդացեք նաև
Անջելինա Ջոլին, ով այս տարի չորրորդ տեղում է գտնվում, չնայած այն բանին, որ անցյալ տարի գլխավորում էր այս ցուցակը, աշխատել է ընդամենը 20 մլն դոլար։
Սառա Ջեսիկա Փարքերը, որը հայտնի է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից՝ այս տարի քիչ է վաստակել, ընդամենը՝ 15 մլն դոլար։
Մերիլ Ստրիպը, աշխատել է 12 մլն դոլար, Շարլիզ Տերոնի եկամուտը կազմել է 18 մլն դոլար, Ջուլիա Ռոբերտսինը՝ 16 մլն դոլար, իսկ Քրիստեն Ուիգին՝ 12 մլն դոլար, Ջենիֆեր
Էնիսթոնը՝ ընդամենը 11 մլն դոլար, չնայած որ նախորդ տարի այս դերասանուհին ունեցել է 28 մլն դոլար եկամուտ։
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ