Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները ռուսերենից ե՞տ են վարժվել

Հունիս 20,2012 16:45

Հունիսի 16-ին Մառնեուլիի Թեքալի գյուղում հասարակական լսումների ժամանակ հանդես եկած հայաստանցի 3 փորձագետները ելույթ ունեցան վարժ ռուսերենով: Ադրբեջանցի 3 փորձագետներից միայն մեկը՝ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի աշխատակից, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ալի Աբասովն էր ռուսերեն խոսում, մյուս երկու փորձագետները խոսում էին ադրբեջաներեն, թարգմանչուհին նրանց խոսքը ռուսերեն էր թարգմանում:

Ադրբեջանցի լրագրողների եւ ՀԿ-ների ղեկավարների հետ տարբեր միջոցառումների մասնակցելով՝ համոզվել եմ, որ Ադրբեջանում վերջին տարիներին ռուսերենի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է: Հատկապես շրջաններում երիտասարդները վատ են տիրապետում ռուսերենին: Նրանք կամ օտար լեզվով չեն խոսում, կամ տիրապետում են միայն անգլերենին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930