Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ միասնական թոշակային տարածություն ունենալու համար պետք է բարձր թոշակ ու աշխատավարձ, որքան ՌԴ-ում է (տեսանյութ)

Հունիս 20,2012 16:26

 

 «Մոսկվայում ավելի շատ ադրբեջանցիներ ու հայեր կան քան՝ Ադրբեջանում ու Հայաստանում: Խորհրդային միության «ԿԳԲ»-ի աշխատակիցը չնայած ապրում է Օդեսայում, բայց թոշակ է ստանում Մոսկվայից»,- այսօր  «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Երեւան-Մոսկվա-Կիեւ-Քիշնեւ-Աստանա տեսակամուրջի ժամանակ, ԱՊՀ-ի միասնական թոշակային տարածության անհրաժեշտությունն այսպիսի օրինակներով բացատրեց ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնտեսության սոցիոլոգիայի բաժնի վարիչ Իգոր Բոգդանովը:

Միասնական թոշակային տարածություն ունենալու նպատակն է ստեղծել աշխատավարձի եւ կենսաթոշակային իրավունքների համար հավասար պայմաններ, որպեսզի ԱՊՀ երկրների բնակիչները, որոնք տեղից տեղ են տեղափոխվում, կենսաթոշակ ստանալու հետ կապված խնդիրներ չունենան:

ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող, պրոֆեսոր Լյուդմիլա Ռժանիցինան էլ նկատեց. «Միասնական կենսաթոշակային տարածք ես ուզում, ուրեմն պետք է մնացած երկրներն էլ տան այնքան թոշակ, որքան Մոսկվայում են ստանում»:
Ուկրաինայի գերագույն ռադայի բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիսլավ Լուկյանովը ծրագիրն իրատեսական չի համարում. Նրա կարծիքով, հետխորհրդային երկրներն ապրում են տնտեսական նոր օրենքներով եւ անգամ չունեն միասնական մոտեցում, թե ինչպիսին պետք է լինի վաղվա օրը. «Մենք պետք է նախ խոսենք միասնական աշխատանքային, տնտեսական ռեսուրսների մասին»:

Մոլդովայի գիտությունների ակադեմիայի էկոնոմիկայի, ֆինանսների եւ վիճակագրության ինստիտուտի վարիչ Անատոլի Ռոժկոյի տեսակետը միասնական կենսաթոշակային տարածություն ունենալու վերաբերյալ՝ դիտեք տեսանյութում.

Ի՞նչ դժվարություններ կլինեն ծրագիրն իրականացնելու ճանապարհին: 20 տարվա անկախությունից հետո համատեղելի՞ են միութենական պետությունների կենսաթոշակային համակարգերը: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի համոզմամբ, դրանք 2030 թվականի խոսակցություններ են: Նրա մեկնաբանությունը՝ տեսանյութում:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930