Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը «քրքրեց» կառավարության ծրագիրը, Նաիրա Զոհրաբյանն էլ շշպռեց ֆինանսների նախարարին

Հունիս 20,2012 16:16

Նաիրա Զոհրաբյանին ապշեցրել է նոր ֆինանսների նախարարի այն հարցազրույցը, ըստ որի, եթե կառավարության ծրագրում մեխանիզմներն էլ լինեին, այն կդառնար մի քանի հատորանի ստեղծագործություն: Տիկին Զոհրաբյանը դա տնտեսագիտական «գյուտ» որակեց:

Նաիրա Զոհրաբյանի թեժ եւ ոգեորված ելույթը «սթափեցրեց» ներկա պատգամավորներին եւ հարուցեց վարչապետի ժպիտը: Նա իր ելույթում նշեց. «Վարդան Օսկանյանը խոսեց տնտեսական անկման մասին, մենք միշտ կարող ենք հղում անել ճգնաժամին, որոշների համար ֆինանսատնտեսական ճգնաժամը դարձավ փրկօղակ՝ բոլոր ձախողումների: Ես գիտեի աշխարհում վերջից երկրորդն ենք տնտեսական անկման ցուցանիշերով, պարզվեց՝ վերջից երրորդն ենք, դե, ընդունենք սա մխիթարանք»:

Հրանտ Բագրատյանը նշեց. «Փաստաթուղթը մեղմ ասած, ծրագիր չէ: Մասնագիտորեն ասած՝ ծրագիր է այն փաստաթուղթը, որը սահմանափակ է ժամանակի եւ ռեսուրսի մեջ, այստեղ երկար-բարակ դատողությունները նպատակների շուրջ չեն կարող համարվել ծրագիր: Կառավարությունը շարունակելու է միջոցներ ձեռնարկել բյուջետային միջոցների ստեղծման…հետո՞: Հայ հոգեւոր մշակութային արժեքների ստեղծման համար ցանկանում ենք միջոցներ ձեռնարկել..հետո՞: Եթե չլինեն առանձին նախադասություններ, ապա այս ծրագիրը կարելի կլիներ վերագրել Ֆրանսիային կամ Մոնղոլիային: Ապշում ես: Արտագաղթ, արտաքին պարտք, աղքատություն, այս գերակա ճանաչված ուղղությունների գծով ոչ մի առաջընթաց չի գրանցվել, ընդունել են 770 մլրդ արտաքին ներդրումներով, ավարտել՝ 450-ով, կառավարությունը գիտի՞, որ Հայաստանի արտաքին պարտքն անցել է 6.5 մլրդ-ը, այս ցուցանիշով աշխարհի երկրներում վերջից 13-րդ տեղում ենք, միթե՞ չեք հասկանում, որ կկրկնվի Հունաստանի դեպքը»:

Նա նաեւ նշեց, որ տնտեսության անկումն իրականում ավելի մեծ է եղել, քան ներկայացնում են. «Կառավարությունը նախատեսում է կրկին 100 հազար աշխատատեղ ստեղծել, ինձ թվում է՝ կառավարությունը պետք է հանգիստ թողնի աշխատատեղ եւ 100 հազար բառերը: Քոչարյանն էլ էր խոստացել 40 հազար աշխատատեղ ստեղծել»:

Ծրագրում նաեւ նշված է, որ Հայաստան-Իրան երկաթգծի աշխատանքները, նաեւ ատոմակայանի աշխատանքները կշարունակվի: Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ հասկանալի չէ՝ ի՞նչը կշարունակվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930