Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հասկացավ, որ «Փակ շուկան» քանդելու են, հուշարձանն էլ՝ վերացնելու

Հունիս 20,2012 15:23

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց «Փակ շուկայի» հարցով: Նա նկատել էր, որ Երեւանի կենտրոնում պատմամշակութային հուշարձանների պահպանման հետ կապված խոստումներ կառավարության նոր ծրագրում չկան: Այս առնչությամբ վարչապետը պատասխանեց, որ «Փակ շուկայի» շինարարությունը դադարեցված է, եւ որ իրենք ուզում են Երեւանին վերադարձնել իր ճարտարապետական շունչը՝ բացառելով անհարկի  կառուցապատումները. «Մենք հանդիպելով ճարտարապետների հետ, ստեղծել ենք աշխատանքային խումբ, որտեղ ներառել ենք տարբեր շահագրգիռ կողմերի: Կառավարության նոր շենքի կառուցման, ծածկած շուկայի, ամառային կինոթատրոնի եւ նմանատիպ կառույցների շուրջ դժգոհություններ կան, բայց մենք թափանցիկ որոշումներ ենք կայացնելու: Այսինքն՝ եթե հասարակությունում կան բանավեճեր եւ տարբեր մոտեցումներ, մեր որոշումները պետք է լինեն մաքսիմալ հրապարակային»:

Կառավարության ծրագրում աղետի գոտու վերաբերյալ հիշատակված չէ, ուստի Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե համարում եք, որ աղետի գոտին այլեւս վերականգնվա՞ծ է: Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ աղետի գոտու իրենց աշխատանքները շարունակելու են, բայց այն մեծածավալ ներդրումները, որոնք արվում էին, հիմա չեն արվելու, փոխարենը՝ Գյումրիին նոր մշակութային շունչ են հաղորդելու:

Պարոն Փաշինյանը նաեւ մենաշնորհներից հարցրեց, նշելով, թե թույլ կտա՞ն բենզինի, ձեթի, շաքարավազի, դիզվառելիքի շուկայում, որ հայտնվեն սկսնակ բիզնեսմեններ՝ ինչի առնչությամբ վարչապետը նշեց, որ այնտեղ մուտք գործելու պատասխանը տալու է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը բացառելու է խոչընդոտները այդ դաշտ մտնելու եւ չի լինելու չարաշահման որեւիցե մի դեպք:

Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ ուզում է հասկանալ՝ կգա՞ մի ժամանակ, որ շաքարավազի շուկայում կլինի ոչ թե մի, այլ 20 ընկերություն. «Ես հասկացա, որ չի լինի եւ «Փակ շուկան» էլ կշարունակվի քանդվել եւ հերթական հուշարձանից որեւէ բան չի մնա»: Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Պատկերացումները, թե ինչպիսին կլինի ծածկած շուկան՝ շատ տարբեր են, հիմա թե ով է ճիշտ այդ պատկերացումներում, մեր քաղաքական գնահատականները լինելու են տարբեր: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի խաղի կանոններ, որ ձեր կարծիքը հաշվի է առնվել եւ կատարվել է մեր պատկերացումները: Իսկ շուկայում խնդիր չենք դնում 3 -ը կլինե՞ն, թե՞ 30, մենք չենք կարող շուկան արեստականորեն բաժանել 30 մասերի: Պետության նպատակը կայանում է նրանում, որ ստեղծենք հավասար մրցակցային պայմաններ, որ եթե որեւիցե մեկն ուզում է մտնել շաքարավազի շուկա՝ չունենա խոչընդոտներ, դրա համար ստեղծել ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով»:

Վարչապետը Նիկոլ Փաշինյանի հարցերից մեկը թողեց անպատասխան: Այն վերաբերում էր հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպերին, որի մասին հանրությունը անհանգստացած է՝ համարում եք որ այդ ոլորտում ամեն ինչ նորմա՞լ է, թե սահմանային անվտանգություն է պետք է սահմանել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930