Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ձախողվել է պետական կարեւոր գործ՝ սողանքից քանդված ճանապարհի վերականգնումը

Հունիս 20,2012 15:06

Հունիսի 20-ին ավարտվել է  2011թ. հոկտեմբերի 2-ի  Այրումի սողանքից քանդված ոռոգման ինքնահոս ջրագծի վերականգնումը: Այն  ոռոգում է Դեբեդի հովտի 8  համայնքների ավելի քան 1000 հա տարածք: Նոյեմբերյանի ոռոգման համակարգերի ձեռնարկության տնօրեն Սեդրակ Եսայանը հայտնեց, որ վերականգնվել է սողանքից քանդված խողովակաշարի 210 մ հատված: Սակայն սողանքից քանդված միջպետական ճանապարհի 350 մ հատվածի վերականգնումը դեռ չի ավարտվել: Պետբյուջեի 550 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, մարտի կեսերից սկսված այդ աշխատանքներն իրականացնում է Էդուարդ Բեզոյանի ղեկավարած «Ճանապարհաշինարար» ՍՊԸ-ն: Նշենք, որ  2011թ. դեկտեմբերին, ձմռան ցրտին պետբյուջեի ֆինանսավորմամբ Իջեւանում, Կողբում, Նոյեմբերյանում համայնքային նշանակության ճանապարհներ էին ասֆալտապատում, իսկ միջպետական ճանապարհի սողանքից քանդված հատվածում լռություն էր: Հնարավոր չէ՞ր  այդ 550 միլիոն դրամն ավելի շուտ հատկացնել,  ներհամայնքային ճանապարհների ձմեռային ասֆալտապատումը միջպետական ճանապարհի վերականգնումից հրատա՞պ էր: Այրումի ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները ստիպված երթեւեկում են Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: 40-50 տոննա քաշով մեքենաների ճնշումից Լինսի հիմնադրամի միջոցներով  կառուցված    Նոյեմբերյան-Ջուջեւան, Ոսկեպար-Կիրանց հատվածներում, շատ տեղերում  ասֆալտի ծածկույթը քանդվել է: Ճանապարհով երթեւեկությունն ապահովելու համար քանդված տեղերում խճաքար են փռել: Էդուարդ Բեզոյանը մեզ հավաստիացրել է, որ իրենք սողանքից քանդված ճանապարհի վերականգնումը կավարտեն նախատեսված ժամկետից՝ հուլիսի 16-ից շուտ: Սակայն կասկածելի է , որ մինչ հուլիսի 16-ը քանդված ճանապարհը վերականգնված լինի: Պետությունը փաստորեն  9 ամսում չկարողացավ վերականգնել  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի 350 մ հատվածը:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930