Արդեն հայտնի են օտար լեզուների միասնական քննության միջին միավորները: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, անգլերենի միջին միավորը 13,2 է, ֆրանսերենինը՝ 14,3, գերմաներենինը՝ 14,4, իտալերենինը, իսպաներենինը եւ պարսկերենինը՝ համապատասխանաբար՝ 17.9, 15.4, 16.4:
Անգլերենի միասնական քննությունից 20 միավոր է ստացել 23 դիմորդ, իտալերենից՝ ոչ ոք, իսպաներենից եւ պարսկերենից՝ 1-ական դիմորդ, գերմաներենից ՝ 4, իսկ ֆրանսերենից գրանցվել է 3 հատ 20 միավոր:
17,5-20 միավոր վաստակել է անգլերենից՝ 1092 դիմորդ, ֆրանսերենից 113, գերմաներենից՝ 137, իսպաներենից 17, իտալերենից՝ 2 եւ 3-ը՝ պարսկերենից: 13,5-17,25 ստացել են անգլերենից՝ 2992(38.3) դիմորդ, ֆրանսերենից՝ 149(34.3), գերմաներենից՝ 185(36.3), իսպաներենից ՝ 6(25), պարսկերենից՝ 1 հոգի: իտալերենից ոչ ոք նման արդյունք չի ցուցաբերել: 7,5-13,25 վաստակել են՝ անգլերենից՝ 3097(39.6%) քննություն հանձնած, ֆրանսերեն՝ 146(33.6%), գերմաներեն՝ 165(32,4%), իսպաներեն՝ 1(4.2%), իտալերեն եւ պարսկերեն՝ համապատասխանաբար՝ 2(50%) եւ 1(20%):
Կարդացեք նաև
Դրական միավորի շեմը անգլերենից չի հաղթահարել 635 դիմորդ (8,1%), ֆրանսերենից 26 դիմորդ կամ 6 %-ը, գերմաներենից 22(4,3 % )-ը:
Իսպաներենից, իտալերենից եւ պարսկերենից կտրվողներ չկան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ