ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանին հետաքրքրել էր կառավարության ծրագրի այն հատվածը, որ մարդը եւ բնությունը կներդաշնակեցնենք: Այսօր նա ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմեց. «Ես այդքան լավատես չեմ եւ չեմ կարծում, որ Դուք 5 տարվա մեջ կկարողանաք մարդը եւ բնությունը ներդաշնակեցնել, եթե չեք անելու մի բան, ինչո՞ւ եք գրել ծրագրում: Ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «Կարելի է այդպիսի սկզբունքային դրույթներ ներկայացնել, ինչ վերաբերում է մշուշոտ են, թե մշուշոտ չեն, դուք կարող եք օգնել մեզ, մենք ակնկալում ենք ձեր օգնությունը, որպեսզի մեր ծրագիրը լինի ավելի ուժեղ, ավելի հստակ»:
Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ մշուշներն այնքան շատ են, որ իրենք իրենց առաջարկներով չեն կարողանում այն ցրել: Մարդը եւ բնությունը ներդաշնակեցնելու հարցում շատ դժվարին կացության մեջ ենք: Տիգրան Սարգսյանը խոստացավ հետագայում առողջ քննադատության հիման վրա ծրագրում շտկումներ մտցնել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ