Կազանում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարին մասնակցող աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիներ, որոնց թվում են նաեւ կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանը (լուսանկարում) եւ թագի հավակնորդ Համփի Կոներուն, երեկ հանգստանում էին:
Ութերորդ տուրից հետո հայաստանցի Էլինա Դանիելյանը սպիտակներով պարտության մատնելով ուկրաինուհի Կատերինա Լահնոյին՝ 6,0 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, որն առայժմ այսպիսի տեսք ունի:
1 Էլինա Դանիելյան (Հայաստան)՝ 6,0
Կարդացեք նաև
2. Աննա Մուզիչուկ (Սլովենիա)՝ 5,5
3. Համփի Կոներու (Հնդկաստան)՝ 5,0
4. Վիկտորյա Չմիլիտե (Լիտվա)՝ 5,0
5. Հոու Յիֆան (Չինաստան)՝ 4,5
6. Կատերինա Լահնո (Ուկրաինա)՝ 4,5
7. Նադեժդա Կոսինցեւա (Ռուսաստան)՝ 4,0
8. Տատյանա Կոսինցեւա (Ռուսաստան)՝ 3,5
9. Ալեքսանդրա Կոստենյուկ (Ռուսաստան)՝ 3,5
10. Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա)՝ 3,0
11. Ալիսա Գալյամովա (Ռուսաստան)՝ 2,5
12. Բեթուլ Յիլդիզ (Թուրքիա)՝ 1,5
Այսօր Էլինան սեւերով հանդիպելու է Ալեքսանդրա Կոստենյուկի հետ: