Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Բախչինյան. Թանգարանի կառուցման ընթացքում ոչ մի ծառ չի հատվելու (Տեսանյութ)

Հունիս 20,2012 13:57

«Քաղաքաշինության խորհրդի ճարտարապետների հանձնաժողովը մարտի 22-ին քննարկել է Նանսենի անվան զբոսայգում համանուն թանգարանի կառուցումը եւ ընդունել  նախնական ծրագիր, ըստ որի՝ մեկ հարկանի թանգարանը կառուցվելու է այգու միջնամասում գտնվող բետոնապատ տարածքում՝ զբաղեցնելով  52 քմ տարածք»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչ Արբակ Վարդանյանը: Նա հավելեց, որ կառուցումից հետո մշակութային օջախ հանդիսանալիք շինությունը հանձնվելու է քաղաքապետարանին՝ որպես թանգարան:

Բնապահպանների հայտնած մտահոգությունների շուրջ «Ֆիրտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը վստահեցրեց, որ թանգարանը չի կառուցվելու կանաչ տարածքի հաշվին, եւ ոչ մի ծառ չի հատվելու. «Կառուցումը մտնում է 2010թ.-ին կառավարության Նանսենի հոբելյանական հանձնաժողովի ծրագրերի մեջ: Խոսակցություններն այն մասին, թե շենքը ունենալու է այլ գործածություն, պարզապես ասեկոսեներ են: Ես ինքս դեմ եմ ծառահատմանը, առանց այդ էլ շնչելու օդ չի մնացել, բայց տվյալ պարագայում մեծ աղմուկ է բարձրացրել բետոնի վրա կառուցվելիք փոքր շինությունը»: Պարոն Բախչինյանի խոսքով՝ թանգարան-ցուցասրահը կնպաստի երիտասարդության իրազեկման բարձրացմանը. «Երիտասարդների մեծ մասը չգիտի Նանսենի մասին, բայց թանգարանը կլինի մշակութային օջախ, որ կներկայացնի 20-րդ դարի մեծ մարդասերին: Հայ դատը պաշտպանած Նանսենն արժանի է թանգարան ունենալ: Լինելով Նոբելյան մրցանակակիր՝ նա փող էր մուրում եւ օգնում հայ գաղթականներին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930