Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Հունիս 20,2012 13:46

Երևանի և բելառուսական քաղաքների միջև փոխգործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի հանդիպման ընթացքում: Առանձնակի կարևորելով Երևանի և բելոռուսական քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկուստեք փոխշահավետ համագործակցության ընդլայնման առկա ներուժը, Տարոն Մարգարյանը նկատել է, որ Մինսկի հետ դեռևս 2002 թվականին կնքած փոխգործակցության համաձայնագիրն այսօր իրապես թարմացման կարիք ունի: <<Վստահ եմ կհամաձայնեք, որ այսօր ավելի քան անհրաժեշտ է հստակեցնել բոլոր այն ուղղությունները, որոնց մասով կկարողանանք համագործակցությունն առավել արդյունավետ ու փոխշահավետ դարձնել, հատկապես հաշվի առնելով այն ներուժը, որ առկա է համագործակցությունն այդպիսին դարձնելու համար: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ենք և պատրաստակամ փոխշահավետ ծրագրերի քննարկման և դրանց կյանքի կոչման հարցում: Հաշվի առնելով Ձեր ներդրումը Երևանի և բելառուսական քաղաքների միջև հաստատված բարեկամական ամուր հարաբերությունների հարցում, վստահ եմ, որ այս դեպքում ևս կանեք հնարավորը, որպեսզի երկուստեք փոխգործակցությունը դառնա առավել առարկայական և շահավետ>> – նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ստեպան Սուխորենկոն իր հերթին ընդգծել է, որ Երևանի և Մինսկի միջև փոխգործակցության ընդլայնման և կապերի ամրապնդման հարցում լիովին կիսում է Երևանի քաղաքապետի դիրքորոշումն ու վստահեցրել է, որ կանի հնարավորը, որպեսզի դրանք հնարավորին շուտ կյանքի կոչվեն: <<Բելառուսական արտադրության որոշ ապրանքատեսակներ, մասնավորապես, վերելակներ, աղբատար մեքենաններ ու ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներ, իրապես մրցունակ կարող են լինել Երևանում: Ըստ այդմ, վստահ եմ, որ փոխգործակցության ընդլայնման հարցում մենք իսկապես լուրջ ներուժ ունենք և այն պետք է օգտագործենք>> – նշել է դեսպանը և հույս հայտնել, որ փոխգործակցության ընդլայնման առավել համակողմանի քննարկումը տեղի կունենա Երևանի և Մինսկի քաղաքապետերի պաշտոնական հանդիպման ընթացքում և Տարոն Մարգարյանին է փոխանցել Մինսկի քաղաքապետ Նիկոլայ Լադուտկոյի պաշտոնական հրավերը:

Փոխգործակցության ընդլայնման ուղղություններն առավել հստակեցնելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատասխանատու ստորաբաժանումներին ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն բոլոր առաջարկությունները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930