Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանի հարցը՝ վարչապետին. «Դուք ի՞նչ կանեիք Ձեր նման վարչապետի հետ»

Հունիս 20,2012 13:07

Այսօր ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ իրենց չի հաջողել կոռուպցիան արմատախիլ անել : «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այդ գնահատականը չափազանց մեղմ համարեց՝ հարցնելով՝ թե այդ ո՞ր ոլորտներում եք կրճատել: Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Նշեմ այն ոլորտները, որտեղ մենք ունենք հաջողություններ, որտեղ էապես կրճատվել են բյուրոկրատական քաշքշուկները. Հայաստանում այսօր 15 րոպեում էլեկտրոնային եղանակով կարող են գրանցել ընկերություններ: Բժշկական ոլորտում 80 տոկոսով կրճատվել է կոռուպցիան՝ ծնելիության բնագավառում, նոտարական համակարգում: Ակնհայտ է այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազում: Մենք պետք է վստահ լինենք, որ այս կամ այննախարարը, այս կամ այն պատգամավորը իր պաշտոնը չի օգտագործում՝ իր բիզնեսն առաջ տանելու համար»:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը արտագաղթից հետաքրքրվեց: Նրա խոսքերով՝ «Դուք խփել եք անցած տարվա ռեկորդը անցած տարի 9 ամսվա տվյալներով գնացած չեկածների թիվը 65000 էր, այս տարի արդեն՝ 69000: Օրը 450 մարդ գնում է, սա ավելի խորացավ կեղծված ընտրություններից հետո: Դուք ինչպես՞ կվարվեիք այն վաչապետի հետ, որը հայտարարում է, թե ի՞նչ անենք, թողնենք, որ մարդիկ, կրիտիկական զանգվածը մնան՝ հեղափոխություննե՞ր անեն»:

Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ 94-95-ին են եղել ամենամեծ արտագաղթի տեմպերը. «Հետագայում արտագաղթի տեմպերը սկսեցին նվազել, հասկանալի է, որ 2009-ի ճգնաժամը նույնպես խթանում է արտագաղթը, որեը նույնպես արձանագրել ենք մեր փաստաթղթում եւ որեւիցե թաքցնելու բան չունենք»:

Մնացած գնահատականներին ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանն ասաց, որ իրենք աշխատում են՝ որպես միասնական թիմ, դավադրություններ չեն կազմակերպում, որ ժողովուրդը լքի հայրենիքը. «Մեր լուծումները հետեւյալն են՝ մենք պետք է ապահովենք մեր քաղաքացիներին աշխատատեղերով, այնպիսի, որ նրանք ստացած եկամուտով կարողանան արժանավայել ապրել հայրենիքում: Պետք է կարողանանք բարենպաստ միջավայր ստեղծել մեր քաղաքացիների համար: Կա՞ն բացթողումներ, կա՞ն ավելի արդյունավետ լուծումներ, որոնք ներառված չեն ծրագրում՝ պատրաստ ենք լուծել»:

Արամ Մանուկյանը 94-95-ի արտագաղթի թվերի հետ չհամաձայնեց՝ ասելով, որ դեռ 300 հազար Ադրբեջանից ներգաղթածներ են եղել:

Արամ Մանուկյանը նաեւ ընդգծեց, որ իրենք իրենց հետագա քննարկումներում որպես հիմք են ընդունելու միայն պաշտոնական թվերը, ինչի համար վարչապետը ժպիտով շնորհակալություն հայտնեց ՀԱԿ ներկայացուցչին՝ պաշտոնական վիճակագրական թվերին վստահելու համար. «Որովհետեւ հաճախ ենք լսում, որ վիճակագրական թվերը կեղծ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930