Կուբացի ազատատենչ ժողովրդի հետ տարօրինակ բաներ են կատարվում: Այդ երկրի մարդիկ ժամանակ առ ժամանակ անհասկանելի պայմաններում անհետանում են:
Այս անգամ հասարակությանը ցնցել է Պուերտո-Ռիկոյի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Կառլոս Բելտրանի հայտարարությունը, ըստ որի անհետացել են Կաւբայի ազգային հավաքականի միանգամից հինգ բասկետբոլիստներ, որոնք չեն ներկայացել Նիկարագուայի հետ կայանալիք կարեւոր հանդիպումից առաջ նշանակված մարզմանը եւ որոնց որոնողական-փրկարարական աշխատանքները ոչ մի արդյունք չեն տվել:
Այսօրինակ երեւույթները երկար տարիներ հետապնդում են հատկապես կուբացիներին: Անհետանում են մարզիկներ, դերասաններ, դիվանագետներ, անգամ հասարակ մահկանացուներ: Վերջին դեպքը գրանցվել է Նյու-Յորքի փառատոնում, երբ հենց կուլիսների ետեւում անհետացել են այդ երկրի դերասանները: Իսկ դրանից առաջ ԱՄն-ում, ասես, հօդս էին ցնդել այդ երկիր ժամանած Կուբայի ազգային հավաքականի մի ամբողջ շարք ֆուտբոլիստներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ