Լրահոս
Օրվա լրահոսը

Սենատի հանձնաժողովը հավանություն տվեց Մորնինգսթարի նշանակմանը

Հունիս 20,2012 11:28

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հավանություն է տվել Ռիչարդ Մորնինգսթարի նշանակմանը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում։ Այդ մասին հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` մինչ հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը հայամետ սենատորներ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը մի շարք հարցեր են ուղղել դիվանագետին` կապված «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ալիեւի ռեժիմի շարունակվող հարձակումների եւ Հին Ջուղայում հայկական գերեզմանատան ոչնչացման հետ»։

Մասնավորապես, երբ Բոքսերը հիշեցրել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե «Ադրբեջանի գլխավոր թշնամիները աշխարհի հայերն են», Մորնգինգսթարը ընդգծել է անպատասխանատու հռետորաբանության անթույլատրելիությունը, քանի որ այն վտանգում է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ջանքերը։ «Ես կհորդորեմ Ադրբեջանի կառավարությանը զսպվածություն ցուցաբերել իր հռետորաբանության մեջ եւ իր ժողովրդին պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», – ասել է ադրբեջանցի դիվանագետը։

Մորնինգսթարը կրկին խոստացել է այցելել Հին Ջուղայի հայկական գերեզմանատուն, ջանքեր գործադրել Ադրբեջանում հայկական կրոնական եւ մշակութային վայրերի պահպանության համար։

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի հաստատման հարցով լսումները Սենատի հանձնաժողովում մեկնարկել էին մեկ շաբաթ առաջ։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930