Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի տեղը քաղաքական դաշտում նոր հասկացություն է

Հունիս 20,2012 11:01

Երեկ, երբ ԲՀԿ խոսնակին հարցրինք՝ արդյոք հնարավո՞ր է, որ իրենք այսօր տեղի ունենալիք ԱԺ նիստում ճշգրտում մտցնեն իրենց կարգավիճակում եւ հայտարարեն, որ ընդդիմություն են, Ուրիխանյանը պատասխանեց. «Մենք որեւէ բան չենք հայտարարելու, բացի նրանից՝ ինչ անելու ենք։ Թող մեր քայլերը դաոնան հայտարարություն»։ Մենք փորձել ենք նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից ճշտել, թե ինչ է ի վերջո ԲՀԿ-ն, որ դաշտում է պետք նրան դիտել։ «Կա ընդդիմություն կամ իշխանություն, կա դիմություն։ Մեզ մոտ արձանագրված է նաեւ ոչ

ընդդիմություն հասկացությունը»,- ասաց Սահակյանը։ Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ ոչ ընդդիմություն, դա ո՞րն է՝ մեր հարցին ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Այսինքն, երբ տվյալ լծակներ չունի, իշխանություն չէ եւ ոչ էլ ընդդիմություն է համարվում, այլ աշխատում է

կառուցողական դաշտում։ Ժամանակին որ ասում էին՝ լավին լավ ասենք, վատին՝ վատ, մոտավորապես դա է»։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930