Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետության» անդամի համար անհասկանալի է ՀԱԿ-ի այս պահին հանրահավաք անցկացնելու իմաստն ու նպատակը

Հունիս 20,2012 10:55

Երեկ «Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կեսօրից հետո գերեզմանային հանգստություն էր տիրում։ ՀԱԿ-ից հեռանալիս այս կուսակցությունը պատճառաբանեց, թե կողմնակից է ռադիկալ քայլերի՝ փողոցային պայքարի, մինչդեռ այստեղ առավել քան հանգիստ են։ Գրասենյակում ոչ ղեկավար կազմից եւ ոչ էլ քիչ թե շատ հայտնի անդամներից ոչ ոք չկար։ Զրուցեցինք «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի հետ։

– Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ «Հանրապետություն» կուսակցությունն անջատվեց ՀԱԿ-ից՝ հայտարարելով, թե ռադիկալ պայքարի է գնում։ Բայց այս ընթացքում թերեւս որեւէ քայլով կամ գործողությամբ աչքի չեք ընկել։ Այն դեպքում, երբ մեծ աղմուկ բարձրացավ, եւ տարակարծությունների տեղիք տվեց կուսակցության բերած պատճառաբանությունը, թվում էր՝ դուք ավելի վճռական պետք է լինեիք։

Ամառ է, մի փոքր հանգստանում ենք, քաղաքական դաշտում նույնպես անդորր է ամռան ամիսներին։ Սեպտեմբերին կհրավիրենը կուսակցության համագումար, եւ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։

– Բայց ի վերջո, դուք ՀԱԿ առանցքային կուսակցություններից էիք, եւ, ձեր անջատվելու հանգամանքից բացի՝ այն, որ ՀԱԿ-ին         վնասեցիք, նաեւ ձեր գործողությունները դրեցիք խոշորացույցի տակ։ Մտավախություն չունե՞ք, որ

նման պասիվ գործելաոճով լուրջ վնաս կհասցնեք ձեր կուսակցության վարկանիշին։ Գուցե դուք պատրա՞ստ չեք կամ այդքան ռեսուրս չունե՞ք ձեր հայտարարած փողոցային պայքարն իրագործելու համար։

Նախ, վնասելու եւ չվնասելու խնդիր չկա։ Պարզապես տարաձայնություններ ունեինք, եւ ժողովրդի կողքին գտնվելու խնդիր

կար։

– ՀԱԿ-ն ամսի 26-ին հանրահավաք է անելու, Ձեր ասած՝ փողոցային պայքարն է։ «Հանրապետությունը» կմիանա՞ այդ հանրահավաքին։

Նախ, անհասկանալի են այս պահին հանրահավաք անցկացնելու իմաստն ու նպատակը։ Երկրորդ, մեզ մոտ խնդիր չկա արգելելու այս կամ այն կուսակցականին հանրահավաքի չգնալու, ես ինքս չեմ որոշել՝ կգնամ, թե ոչ։ Ընդհանուր կուսակցական որոշում չկա, չնայած, կրկնում եմ, ինչ նպատակով է այդ հանրահավաքը նախաձեռնվել, ուղղակի անհասկանալի է։

– ՀԱԿ-ում հայտարարել են, որ երկու ճակատով են պայքարելու՝ խորհրդարանական հարթակն են օգտագործելու եւ փողոցային պայքարը։

Դե թող այդ հարթակն օգտագործեն՝ կտեսնեն փողոցում ինչպես իրենց կդիմավորեն, կասկածում եմ, թե փողոցում նրանց ինչքան մարդ կմիանա։ Մենք դեռ խնդիր չենք դրել հանրահավաք անցկացնել։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930