Եվրո 2012-ի մեկնարկից ի վեր Լեհաստանի ոստիկանությունը տարբեր իրավախախտումների համար ընդհանուր առմամբ ձերբակալել է 515 մարդու: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավար Յացեկ Չիխոցկին: Նախարարի մեջբերած վիճակագրության համաձայն, ձերբակալվածներից 362-ը Լեհաստանի քաղաքացի է, 153-ը՝ արտասահմանցի, որոնց ճնշող մեծամասնությունը ռուսներ են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ