Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 7 ամիսներին կառավարությունը ոչ այնքան գործ է անելու, որքան հասարակության «ականջին փլավ է կախելու»

Հունիս 20,2012 10:33

Նախագահը սպառնացել է, որ նոր տարեվերջին կառավարության արդյունավետության ցուցիչը լինելու է այն, թե որքանո՞վ է ապահովվել պլանավորված 7 տոկոսանոց տնտեսական աճը և նվազել աղքատության մակարդակը:

Երբ ՀՀԿ համագումարում ելույթ ունենալիս նախագահը փաստացի տնտեսության, սոցիալական ու իրավա-հասարակական համակարգերի փլատակների վրա, ի հեճուկս զգայարան ունեցող ու մտածել կարողացող մասսաների սկսում է նկարագրել առաջընթացներ ու զարգացումներ` ոչ ոք չի կարող հավատալ, որ նորացված այս կառավարության հերթական իրատեսական ձախողումը ևս որպես հաղթարշավ չի մատուցվելու, այն էլ հիմա, երբ նախագահը վերընտրվելու խնդիր ունի: Իսկ վերընտրվող նախագահին «սպասարկող» կառավարությունը չի կարող հաղթանակներ չարձանագրել` նույնիսկ եթե ծրագիր էլ չունենա:

Հետևաբար առաջիկա 7 ամիսներին կառավարությունը ոչ այնքան գործ է անելու, որքան հասարակության «ականջին փլավ է կախելու»` համոզելով, որ վերջինս ապրում է իր երազանքների պետությունում: Սա միակ որոշակի բանն է, որ այս կառավարությունը կարողանում է անել: Եվ նախագահը, ով, թերևս, միակ մարդն է այս երկրում, որ հավատում է սարգսյանական կառավարությանը, չի կարող իրեն թույլ տալ` նկատել վերջինիս ձախողումը, եթե անգամ տնտեսական աճը 7 տոկոս կազմի: Որովհետև նախագահականում ինքնասպաններ, կարծես, չկան:

 

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930