Պատասխանելով լրագրողների հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լոնդոն 2012-ում Ռուսաստանի օլիմպիական պատվիրակությունը կգլխավորի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը եւ նրա այցը Լոնդոն մասնավոր բնույթ է կրելու: Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, որ ինքը կցանկանար օլիմպիական խաղերում ներկա լինել ձյուդոիստների մրցապայքարին:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Խաղերի բացման հանդիսավոր շքերթում Ռուսաստանի դրոշակակիրը լինելու է աշխարհի թիվ մեկ ռակետ Մարիա Շարապովան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ