Հունիսի 22-24-ը Սյունիք կայցելի բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալեւան: Ռեժիսորը մարզ կատարած այցի շրջանակներում սյունեցի հանդիսականին կներկայացնի Արցախի ազատագրության համար մղված հերոսամարտերի մասին պատմող «Արցախի վերքեր» վավերագրական ֆիլմաշարը:
Պասկալեւայի այցը կմեկնարկի Սյունիքի մարզկենտրոնից: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տրամադրած տեղեկատվությամբ` Պասկալեւայի հետ հանդիպումները եւ ֆիլմաշարի ներկայացումները տեղի կունենան Կապանի մշակույթի կենտրոնում, Գորիսում` Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ Սիսիանում Հ. Սահյանի անվան մշակույթի պալատում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ