«Հարսնաքարի» գործով արդեն 4 անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին: Տարածված տեղեկատվության համաձայն` ձերբակալվածները կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, այն է՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք պատճառելու մեջ:
Ըստ աղբյուրի` ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Հարսնաքարի» գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը: