Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ խմբակցության ղեկավարը դիմել է վարչապետին

Հունիս 20,2012 10:26

Վարչապետ Տիգրան Սարգսյանին

Պարոն վարչապետ,

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը 31.03.2011թ. №Ե01/16-33/536-11 գրությամբ հայտնել էր «Ժողովրդավարական Հայրենիք», որ «Պետական կառավարչական հիմնարկների տարածքային ստորաբաժանումներին տարածքներով ապահովելու խնդրի լուծման անհրաժեշտությունից ելնելով` ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը նպատակահարմար չի համարում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հետ կնքված վարձակալության պայմանագրի վերակնքումը»:

Այնուհետև, հայցադիմումով դիմել է դատարան` կուսակցությանը վտարելու վարձակալած տարածքից, և 2011թ. նոյեմբերի 2-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի № ԵԱՔԴ/1506/02/11 վճռով բավարարվել է հայցադիմումը, իսկ ս/թ մայիսի 18-ին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը որոշում է ընդունել  կատարողական վարույթ հարուցելու, կուսակցությանը Վաղարշ Վաղարշյան 12 տարածքից վտարելու մասին:

Դրա հետևանքով, 1998 թվականից հիմնված և Հայաստանի քաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունեցած, 2012թ. ԱԺ 5-րդ գումարման Հայ Ազգային Կոնգրես դաշինքի անդամ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը զրկվում է Սահմանադրությամբ և օրենքով բնականոն գործելու հնարավորությունից:

Կուսակցության ղեկավարությունը 2011 թվականի հուլիսի 4-ին դիմել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` կուսակցությանը համարժեք այլընտրանքային տարածք տրամադրելու, որին ի պատասխան` 27.04.2011թ. ստացել է մերժում:

Համաձայն «Կուսակցությունների մասին» օրենքին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները կուսակցություններին  «հավասար պայմաններով տրամադրում են իրենց պատկանող շինություններ, կապի միջոցներ, որոնցից օգտվելու առաջնահերթ իրավունք ունեն Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունները» առնելով, որ « Հայրենիք» մաս է կազմում Հայ Ազգային Կոնգրես ընտրական դաշինքի, խմբակցության անունից լիազորված եմ դիմել Ձեզ` այս հարցին շուտափույթ լուծում տալու նպատակով:

 

Հարգանքով,

Լեւոն Զուրաբյան

 19 հունիսի 2012

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930