Այսօր ԱԺ աշխատանքները սկսելուց առաջ նախ նորընտիր պատգամավորները երդվեցին, այնուհետեւ ՀՅԴ-ն հայտարարեց, որ ինքը գործելու է որպես ընդդիմադիր կուսակցոթյուն: ՀԱԿ-ը, ի դեմս Արամ Մանուկյանի նույնպես հայտարարեց, որ ընդդիմություն են եւ չեն մասնակցելու կառավարության ձեւավորմանը: «Ժառանգության» Ռուբեն Հակոբյանի հայտարարությամբ՝ «Ժառանգություն» խմբակցությունը նույնպես ընդդիմություն է:
Այսօր նախատեսված է ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումը: Այս պահին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացնում է պատգամավորիներին կառավարության ծրագիրը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև