Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունն» ու ՀԱԿ-ն էլ դեմ կքվեարկեն

Հունիս 19,2012 19:26

ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չեն հավանում այս կառավարության ծրագիրը

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վաղը, մինչեւ ԱԺ նիստը, խմբակցության նիստում որոշում կկայացվի, թե ինչպե՞ս են արձագանքելու կառավարության ծրագրին: Ինքն անձամբ դեմ է քվեարկելու, քանի որ կարծում է, որ «դա որեւէ ակնկալիք չպարունակող» ծրագիր է եւ ոչ թե մարդու կյանքի բարելավմանն է ուղղված: Այն «ծրագիր է մարդու ականջների համար»: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը մինչեւ վարչապետի՝ քաղաքական ուժերի հետ կառավարության ծրագրի հիմնադրույթների քննարկումն էր դեմ արտահայտվել ներկայացվելիք ծրագրին: Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հրապարակեց սեփական մոտեցումները:

«Ժառանգությունը» եւս դեմ քվեարկելու որոշում է կայացրել: Aravot.am-ի հետ զրույցում պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենք առաջարկներ էլ են նախապատրաստել, որոնք կներկայացվեն քննարկումների ժամանակ: Կախված նրանից, թե կառավարությունն ինչպե՞ս կարձագանքի «Ժառանգության» առաջարկներին, հնարավոր է վերանայվի որոշումը: Նման զարգացումը, սակայն, մեր զրուցակիցը քիչ հավանական համարեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930