Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կմասնակցեն Գյումրու ՏԻՄ ընտրություններին

Հունիս 19,2012 19:21

Ո՞վ կնստի այս շենքում գտնվող ամենակարեւոր աթոռին` պարզ կլինի սեպտեմբերին:

Aravot.am –ի հետ զրույցում ՀԱԿ-ի` Գյումրու համակարգող Մուրադ Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենց տեղի գրասենյակը ևս մասնակցելու է  ՏԻՄ ընտրություններին, որը կկայանա սեպտեմբերի սկզբին: «Մենք միանշանակ մասնակցելու ենք, թե ինչ կարգավիճակով` քաղաքապետի ՞, ավագանո ՞ւ, թե  երկուսը միաժամանակ, դա ժամանակը ցույց կտա: Ժամանակ ունենք քաղաքական հաշվարկ կատարելու, իրավիճակ գնահատելու, երկու ամիսը բավական երկար ժամանակ է` մեր մասնակցության չափն ու ձևը որոշելու համար: Ես մասնակցելու կողմնակիցն եմ », -ասաց Մուրադ Գրիգորյանը:

Նշենք, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար բավականին հետաքրքիր անուններ են շրջանառվում` նախևառաջ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է  պատրաստվում նորից առաջադրել իր թեկնածությունը` նա բազմիցս կրկնել է այս մասին, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ևս չի բացառում իր թեկնածությունը: Շրջանառվում է նաև   Գյումրու մանկավարժականի  ռեկտոր Վարդևան Գրիգորյանի անունը: Aravot.am-ը պարոն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե որքանո ՞ վ է տրամաբանական, որ քաղաքապետի աթոռի համար միաժամանակ պայքարեն երկու ԲՀԿ-ական`Սամվել Բալասանյանն ու ինքը: «Կուսակցության քաղխորհուրդը դեռևս որոշում չի կայացրել, սակայն երկու ԲՀԿ-ականների միմյանց դեմ դուրս գալը բացառվում է: Կուսակցությունը կորոշի ու՞մ թեկնածությունն առաջադրել կամ ընդհանրապես  առաջադրե՞լ, թե` ոչ»,- ասաց մանկավարժականի ռեկտորը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930