ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կառավարության ծրագրի իրատեսականությունը միայն գրվածով չի չափում, ասում է, որ նաեւ գործողություններով պետք է դա երեւա: Aravot.am-ի հարցին՝ խմբակցությունում որոշում կա՞, ինչպե՞ս են վաղը քվեարկելու, ասաց, որ իրենք դեմ են այդ ծրագրին: Իսկ մանրամասն հիմնավորումները կներկայացնեն վաղը, խորհրդարանի նիստի ժամանակ:
ԲՀԿ-ի՝ կառավարության ծրագրին «դեմ» քվեարկելու որոշման հարցում Արծվիկ Մինասյանը մեկնաբանության խնդիր չի տեսնում: Դա ԲՀԿ-ի խնդիրն է համարում: Այնուհանդերձ, Aravot.am-ի հետ զրույցում նաեւ նկատեց. «Վաղը նիստ կա եւ պետք է հայտարարվի, թե ովքեր են ընդդիմադիր խմբակցությունները»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև