«Այն հանգամանքները, որոնք հայտնի են ինձ քրեական գործով եւ որոնք ես չեմ կարող այս պահին հրապարակել, չկա որեւէ իրավական հիմք՝ պարոն Օսկանյանին որեւէ հակաիրավական արարք կատարելու մեջ մեղադրելու եւ հետապնդելու համար: Եթե չկա իրավական հիմք հետապնդման համար, ուրեմն կարող են լինել այլ դրդապատճառներ հետապնդման համար» ,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ակնհայտորեն քաղաքական ենթատեքստը ընդգծելով:
Եթե Վարդան Օսկանյանն հայտարարում է, որ եթե հարկային պարտավորություններ ունեցել է, կարող էին ժամանակին ասել, եւ ինքը դրանք կկատարեր, չի՞ ստացվում, որ ընդունում է իր մեղքը, իսկ հարկային պարտավորություններից խուսափելը չի՞ ենթադրում արդյոք քրեական պատասխանատվություն, մեր հարցին, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Պարոն Օսկանյանը հարկեր վճարելուց չի խուսափել, այն իրավահարաբերությունները, որ կան եւ որտեղ կարող էին լինել հարկային պարտավորություններ, ինքը չի մասնակցում եւ ամեն դեպքում հարկային սուբյեկտ, հարկատու չի, նա այլ բան նկատի ունի, սակայն, ցավոք չեմ կարող ձեզ ասել» :
Մանրամասները կարդացեք այստեղ: