Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախկին դասախոսի հայցադիմումը մերժվեց

Հունիս 19,2012 17:57

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աղասի Մկոյանի, այսօր Սպիտակի նստավայրում անհիմն լինելու հիմքով ամբողջությամբ մերժել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի հայցադիմումն ընդդեմ նույն բուհի ստորաբաժանումների ղեկավարների:

Հայցվորը բուհի 17 դասախոսների մեղադրում էր իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու մեջ:

«Լուսինե Աշուղյանին եւ նրա համախոհներին, ի գիտություն Լուսինե Աշուղյանի եւ նրա թիկունքում թաքնված բանսարկուների, ամբաստանությունների խոսափող, ուսանողական տարիներին չի փայլել գիտական աշխատանք կատարելու հակվածությամբ, անցած տարիների ընթացքում տպագրել է ընդամենը յոթ հոդված, դրսում տպված հոդվածները երեք էջից չեն անցնում, չգնահատված գիտնական, մի՞թե նրա տվյալներով մարդու համար բավական չէր լինի հենց գործակարգավարի պաշտոնը, որում, ի դեպ, նա ընդունվել է աշխատանքի», «արջին կամին չի կարելի լծել»,- այս եւ այլ արտահայտություններն էլ պատճառ էին դարձել նախկին դասախոսին դուրս գալու երբեմնի կոլեգաների դեմ:

Լուսինե Աշուղյանը մտադիր է դատավճիռը բողոքարկել վերադաս ատյաններ, հարկ եղած դեպքում իր բողոքով թակելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դուռը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930