Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագիրը

Հունիս 19,2012 17:54

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը <<Փյունիկ>> բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանի և հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի հետ միասին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված ևս երկու բակ:

Բակերի համալիր բարեկարգման 2012թ-ի ծրագրի շրջանակում համագործակցելով <<Փյունիկ>> բարեգործական հիմնադրամի հետ, Երևանի քաղաքապետարանը հիմնանորոգված բակային տարածքներում տեղադրում է նաև հիմնադրամի կողմից տրամադրված խաղային ատրակցիոններ և մարզական գույք:

Դրոյի 24 շենքի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել բարեկարգ ու հարմարավետ բակային տարածք ունենալուն, իսկ Սարկավագի 72 շենքի բնակիչները դեռ նախորդ տարի էին դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` իրենց շենքին հարակից տարածքը ևս բակերի բարեկարգման տարեկան ծրագրում ընդգրկելու խնդրանքով: Հաշվի առնելով, որ տվյալ տարածքը ժամանակին օտարվել էր և ուներ օրինական սեփականատեր, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով, սեփականատիրոջ հետ բանակցությունների արդյունքում, տվյալ տարածքն արդեն համայնքային սեփականություն է և բարեկարգված ու խաղային ատրակցիոններով կահավորված հանձնվում է բնակիչներին:

Կարևորելով մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման անհրաժեշտությունն ու շնորհակալություն հայտնելով <<Փյունիկ>> բարեգործական հիմնադրամին համագործակցության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երևանյան բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական. <<Երևանի բոլոր վարչական շրջաններում միայն այս տարվա ընթացքում մոտ 20-30 բարեկարգված խաղահրապարակներ կհանձնենք շահագործման: Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության արդյունքում առաջիկա տարիների ընթացքում ամբողջ Երևան քաղաքում կբարեկարգենք բոլոր բակերն ու կհանձնենք բնակիչներին` հարմարավետ միջավայր ապահովելով մեր բոլոր համաքաղաքացիների համար>>,-նշել է Տարոն Մարգարյանը:

Կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, <<Փյունիկ>> բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը վստահեցրել է, որ ծրագիրը լինելու է շարունակական, ավելին, առաջիկայում փոքրիկ երևանցիների համար կյանքի կկոչվեն նաև համատեղ այլ բարեգործական ծրագրեր. <<Վերջին տարիների ընթացքում մենք շուրջ 300 մանկական խաղեր ու մարզական գույք ենք տրամադրել քաղաքապետարանին: Արդյունքն այսօր ակնհայտ է, երեխաներն անչափ ուրախ են և մեծանում է առողջ սերունդ>>,-նշել է Լևոն Սարգսյանը:

<<Բակերում իշխող տոնական բարձր տրամադրությունն ու խաղացող բազմաթիվ փոքրիկներն արդեն իսկ վկայում են, որ Երևանի քաղաքապետարան-<<Փյունիկ>> բարեգործական հիմնադրամ համագործակցությունն իսկապես հաջողված ու արդյունավետ է>>,- իր հերթին ուրախությամբ փաստել է  <<Փյունիկ>> բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ  Գաբրիել Ջեմբերջյանը:

Բակերի բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքապետարանի կողմից ամբողջությամբ բարեկարգվում, կանաչապատվում են բակային տարածքները, տեղադրվում են նստարաններ, զրուցարաններ, անցկացվում է արտաքին լուսավորության նոր ցանց, տարածքն ապահովվում է ոռոգման նոր համակարգով, դրան զուգահեռ կահավորվելով հիմնադրամի կողմից տրամադրվող մանկական ժամանակակից խաղերով և մարզասարքերով:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930