Լրահոս
Օրվա լրահոսը

Այգի՞, թե՞ թանգարան

Հունիս 19,2012 17:41

Նոր Նորքի առաջին զանգվածի բնակիչները չեն պատրաստվում հրաժարվել իրենց իսկ բառերով՝ կանաչ դրախտից:

Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ այգում, որը կրում է Նանսենի անունը, պետք է կառուցվի մեծ հայասերի թանգարանը:

«Ընդհանրապես, որևէ փաստարկ չկա, որ այս գործընթացն անցել է օրինական հիմքերով, այսինքն անց են կացվել հանրային լսումներ, որովհետև սա հանրային զբոսայգի է»,-ասաց բնակիչներից Աննա Շահնազարյանը։

Այգու հարակից շենքերի բնակիչները մտահոգված են, քանի որ ոչ վաղ անցյալում ականատես են եղել, թե ինչպես հանրային կառույցի անվան տակ, ռեստորանային համալիր եւ սրճարան է կառուցել նույն այգու տարածքում:

5 օր շարունակ շինարարություն իրականացնող բանվորները հավատացնում են, որ ոչ մի ծառ, անգամ ծաղիկ չեն վնասել եւ շարունակելու են իրենց աշխատանքները:

Մեր նկարահանման պահին այգի ժամանեց «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը, ով հայտնեց, որ թանգարանը կառուցվում է այն հատվածում, որտեղ պետք է լիներ հայասերի արձանը, որն այդպես էլ չտեղադրվեց:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930