Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս խնամել դեմքը

Հունիս 19,2012 17:19

Դեմքի խնամքը շատ կարևոր ու առաջնային դեր ունի յուրաքանչյուր մարդու համար, թեև այսօր շատերը «մատների արանքով» են նայում դրան՝ համարելով ճոխություն, և ոչ անհրաժեշտություն:

25-ամյա Լենան դեմքի մաշկից թեև շատ է դժգոհում, բայց այնուամենայնիվ կոսմետոլոգի երբեք չի դիմել. «Դեմքս շատ անհարթ է, ու կարծես տարիքով մեծ կնոջ մաշկ լինի», – ասում է նա, կոսմետոլոգի էլ չի դիմել, քանի որ այդքան գումար չունի. «Ճիշտ է, մաշկի խնամքը շատ կարևոր է, բայց դրանից ավելի կարևոր հարցեր էլ կան, դրա համար էլ ֆինանսապես հերթը դեմքի խնամքին չի հասնում», – նշում է նա:

Իսկ 29-ամյա Լուսինեն դեմքի խնամքը ոչ միայն կարևոր է համարում, այլև պարտադիր հետևում է կոսմետոլոգի խորհուրդներին. «Սովորաբար բնական բաղադրիչներով քսուքներ եմ պատվիրում կոսմետոլոգից ու ամեն գիշեր՝ քնելուց առաջ քսում եմ դեմքիս. այն փափկացնում ու թարմ է պահում մաշկս, – ասում է նա ու ավելացնում,-  անգամ եթե մի օր քնելուց առաջ մոռանամ այն քսել, հաջորդ օրը դեմքս մի տեսակ այն չէ, ճիշտ է, արդեն «սովորեցրել» եմ դեմքիս, դրա համար է էդպես, բայց ի՞նչ արած, պետք է նույն կերպ էլ շարունակեմ»:

«Դեմքի մաշկը շնչող օրգան է, պետք է հետևել ու պահպանել դրա թարմությունը», – ասում է կոսմետոլոգ Վարսինե Առաքելյանը, «Յուրաքանչյուր կին ամեն օր առավոտյան պետք է դեմքը լվանա գոլ ջրով, սակայն միայն ջուրը չի կարող ամբողջովին մաշկը մաքրել, ցանկալի է դեմքը լվանալ նաև կաթով, նույնը կրկնել նաև գիշերը՝ քնելուց առաջ»: Խոսելով կոսմետիկայի մասին՝ կոսմետոլոգն ասում է, որ այսօր դեմքին մեծ վնաս է հասցնում հենց կոսմետիկան. «Այնքան են շատացել ապրանքանիշները, որ մարդիկ չեն կողմնորոշվում որն է լավը, դրանց մեծ մասը կարճ ժամանակում ցանկալի արդյունք է տալիս ու կախվածություն առաջացնում կանանց մոտ, բայց դրա օգտագործումը դադարեցնելու պահից հակառակ արդյունքն է լինում, պետք է դիմել ճիշտ կոսմետոլոգի ու երբեք չվստահել վաճառոնուհիներին, ովքեր ամեն հնարք օգտագործում են ապրանքը վաճառելու համար»: Կոսմետոլոգը նաև նշում է, որ ավելի շատ մաշկի խնամքի կարիք ունեն 40-ից բարձր տարիքի կանայք, որոնց մոտ աստիճանաբար մաշկի փոփոխություններ են լինում. «Թեև երբեմն կանայք այնքան ուշ են դիմում կոսմետոլոգի, որ նա ոչնչով օգնել չի կարող, և արդեն մաշկաբանի օգնություն է պետք ոչ թե կոսմետոլոգի»,- հավելում է նա:

                                                                                              Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930