Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերացվել է քրեական գործը ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ուղարկելու մասին որոշումը

Հունիս 19,2012 16:34

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ վերացվել է «Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկներին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ըստ քննչական ենթակայության ՀՀ  պաշտպանության նախարարության քննչական  ծառայություն ուղարկելու մասին որոշումը: Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը  հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, քրեական գործը հետ է վերադարձվել ոստիկանություն՝ նախաքննությունը շարունակելու:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությանը:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930