Այսօր` հունիսի 19-ին կայացել է «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստ, որտեղ որոշում է կայացվել ՕԵԿ համամասնական ընտրական ցուցակում տեղ գտած Նելսոն Զուլոյանին և Դավիթ Կարապետյանին երաշխավորել որպես փոխնախարարներ ՀՀ գործադիր իշխանության մարմիններում աշխատելու համար: Վերջիններիս` ընտրական ցուցակից ինքնաբացարկ հայտնելու կապակցությամբ, «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի որոշմամբ ՕԵԿ պատգամավորական խմբակցությանը կհամալրի Հովհաննես Մարգարյանը:
ՕԵԿ մամլո ծառայություն