Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Հովհաննիսյան. Ադրբեջանական հաքերային հարձակումները գիտական պատասխաններ չեն (Տեսանյութ)

Հունիս 19,2012 16:30

 

«Երբ օտար ընթերցողը համացանցում կարդում է ղարաբաղյան հակամարտության շուրջ որեւէ նյութ, հաջորդիվ սկսում է ծանոթանալ խնդրին՝ փնտրելով դրա սկզբնավորման եւ ընթացքի մասին տեղեկատվություն: Այս առումով ադրբեջանական կայքերի ինֆորմացիան միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը՝ ի տարբերություն հայկական կայքերի գիտահանրամատչելի հրապարակումների»,-«Ելակետ» ակումբում այսօր ասաց Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական քարտուղար, վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հովհաննիսյանը:

Նա փաստեց, որ ներկայումս ղարաբաղյան խնդրին վերաբերող հայկական հայագիտական կայքերի նյութերը քանակով գերազանցում են ադրբեջանականներին. «Դրանք հիմնականում շտեմարանային բնույթ են կրում, իսկ մասնավոր կայքերը եւ բլոգերը հղումներով հրապարակում են դրանց տեղեկատվությունը: Նախկինում մենք հիմնականում արդարանում էինք ադրբեջանցի հոդվածագիրների առաջ, իսկ հիմա ներկայացնում ենք մեր հավաստի տեղեկատվությունը, որպեսզի ընթերցողը կարողանա համեմատել եւ հասկանալ հայկական կողմի ճշմարտացիությունը»:

Մհեր Հովհաննիսյանի խոսքով՝ ադրբեջանական համացանցային ագրեսիան նվազել է. «Ամեն տարի 4-5 ադրբեջանական կայք է փակվում՝ բավարար ռեսուրսներ չունենալու պատճառով, փոխարենը վերջին տարիներին հայագիտական ոչ մի կայք չի փակվել, ավելին՝ լայնածավալ տեղեկատվություն են տալիս հատկապես Գիտությունների Ազգային Ակադեմիայի,  Մատենադարանի եւ  Հայաստանի Ազգային արխիվի կայքերը: Ինչ վերաբերում է ադրբեջանական հաքերային հարձակումներին, ապա դրանք գիտական պատասխաններ չեն»:

Մհեր Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ հայագիտական աղբյուրների շնորհիվ  համաշխարհային հանրությունը գիտի, թե ում է պատկանում Ղարաբաղը՝ չնայած Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930