Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքացին հիասթափված է եւ իշխանությունից, եւ ընդդիմությունից (Տեսանյութ)

Հունիս 19,2012 16:21

Դարակերտ համայնքի բնակիչ Արթուր Դեմիրճյանին, կառավարությանն ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա կոչերը՝ գյուղի ու գյուղացու հանդեպ ուշադիր լինելու, ստացված բերքը հավաքելու, պահելու ու իրացնելու հարցում աջակցելու ու հետեւողականորեն գյուղացու կողքին կանգնելու մասին, հավատ չի ներշնչում: «Ինձ թվում է էական փոփոխություն չի լինելու, եթե կառավարության մեջ փոփոխություն լիներ, նոր ուժեր գային իշխանության, հնարավոր է հավատ ներշնչեր, որ ինչ որ մի բան կփոխվի: Բայց չեմ պատկերացնում ոնց է փոխվելու , եթե փոխելու էին, մինչեւ հիմա ով էր նրանց խանգարում. Նույն մարդիկ, նույն իշխանությունը, նույն դեմքերը»,-ասաց Ա. Դեմիրճյանը: Նա հիասթափված է նաեւ ընդդիմությունից, որովհետեւ կարծում էր, որ ընդդիմությունն ամենաշատը պետք է իրենց կողքին կանգներ ու նրանց հուզող հարցերը վերհաներ:

Կառավարության ծրագրերի նկատմամբ հավատ չունեն նաեւ մեր երեւանցի զրուցակիցները: «Որպես հայ մարդ ամաչում եմ, որովհետեւ շատ ավելի վտանգավոր են կիսագրագետները, քան անգրագետները , իսկ կառավարության կազմը հիմնականում կիսագրագետ մարդիկ են»,- կառավարության անդամների մասին նման կարծիքի է ՀՀ քաղաքացին: Նրա համոզմամբ, կառավարության նոր կազմը անորակ, հեռանկար չունեցող բախտախնդիր մարդկանց կազմ է:

Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասին էլ մեզ հետ զրուցող 2 քաղաքացիները հակասական կարծիքի էին: Մեկի համար նախարարը գիտությունների թեկնածու էր, իսկ մյուսը վստահ չէր, թե նախարարը նույնիսկ այբուբենը մինչեւ վերջ գիտի՞, թե՞ ոչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930